Հասարակություն 

Մոսկվայում ՈւՀԱ-ի հայկական թիմի անդամը կոմայի մեջ է. Օգնություն է անհրաժեշտ

analitik.am

Մոսկվայից ՈւՀԱ-ի հայկական թիմը հայտնում է թիմի անդամ 25-ամյա Հովիկ Գրիգորյանի առողջական խնդիրների մասին:

Թիմի Ինսթագրամի էջից հայտնում են, որ Հովիկը հունվարի 8-ին ուղեղի կաթված է ստացել: Հունվարի 21-ին նրան դուրս են գրել, քանի որ ամեն ինչ լավ է եղել: Սակայն ավելի ուշ Հովիկի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Հունվարի 23-ին նա կորցրել է գիտակցությունը, ինչից հետո տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:

Այս պահին Գրիգորյանը կոմայի մեջ է:

Հովիկը ֆինանսական օգնության կարիք ունի բուժումը շարունակելու համար: Անհրաժեշտ է 1,5 միլիոն ռուբլի, որից մոտ 1 միլիոնն արդեն հավաքվել է:

Նույն շարքից