Հասարակություն 

Երկրաշարժ ընդհանրապես չի եղել. նախարար Ցոլակյանը՝ «Դալմա Գարդեն Մոլի» մասին

analitik.am

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը սարքավորումներ դրեց, որոնցով երկրաշարժ չի գրանցվել, երկրաշարժ ընդհանրապես չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ խոսելով «Դալմա Գարդեն Մոլի» մասին:

«Այնտեղ մնում են ինչ-որ տեխնիակական բաներ: Քաղշինն էլ նայեց, մերոնք էլ նայեցին, կոնստրուկցիաների մեջ որևէ փոփոխություն չի եղել: Թե հետո ինչ կլինի, ես չեմ կարող ասել: Այն, որ տեխնիկական փոփոխություն չկա, խոսում է այն մասին, որ դա կողքից ինչ-որ երևույթ է եղել, որն ազդել է:

Ցնցումը զգացվել է առաջին ու երկրորդ հարկերում: Դա տևել է կես ժամ, հետո չի կրկնվել: Նրանք ևս մասնագետներ հրավիրեցին, երբ մենք ասացինք, որ օդափոխիչ համակարգի պատճառով են ցնցումները: Մոսկվայից եկած մասնագետներն ասացին , որ ոչ մի բան չկա, ինչից հետո բացեցին»,-ասել է նա:

Նույն շարքից