Հասարակություն Տեսանյութեր 

Ես իմ տեղեկություններն եմ տվել հանձնաժողովին․ Սեյրան Օհանյանն Ազգային ժողովում էր

analitik.am

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն Ազգային ժողովում էր: Նա ԱԺ ներկայացել էր իր տեղեկություններն Ապրիլյան պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովին փոխանցելու համար:

«Թույլ տանք հանձնաժողովին աշխատել: Մենք հասկանում ենք, թե ինչ տեղեկությունների, ինչ կառույցի գործողությունների մասին է խոսքը: Այդ ռազմական կառույցն իր գործունեությունը ծավալում է հիմնականում գաղտնիության սկզբունք շրջանակներում: Երբ հակառակորդն է ուզում բացել, ինչ-որ բաներ ասել, հասկանալի է: Սակայն ինձ համար անհասկանալի է այն, երբ մենք ենք ուզում դա բացել: Դրա համար սրանով կսահմանափակվեմ»:

Դիտարկմանը, որ ինքն ավելի վաղ բացասաբար էր արտահայտվել հանձնաժողովի հասցեին և հարցին՝ փոխել է արդյո՞ք իր մոտեցումy, Օհանյանը նշեց, որ զուգահեռ քննարկման արդյունքում եկել են եզրակացության և հանձնաժողովն իր աշխատանքները պետք է շարունակի. «Ես հանձնաժողովը չէի կազմի, կամ հանձնաժողովի պաշտպանության մասին առանձին հանձնարարություն կլիներ, որպեսզի իրենք առանձին աշխատեն ՊՆ ղեկավարության հeտ: Սակայն, քանի որ ստեղծվել է, պետք է իր աշխատանքը շարունակի, իսկ ես իմ կողմից աջակցելու եմ»:

Նույն շարքից