Հասարակություն 

«Նիկոլ Փաշինյանի մեծահարուստ ազգականուհու» վերաբերյալ հոդվածի հետքերով

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն իր էջում գրում է.

«Սիրելի հայրենակիցներ, նախկին իշխանիկների փողերի ազդեցությունը որոշ լրատվականների համար այնքան մեծ է, որ որոշները, այսպես կոչված, «պերեդոզի» մեջ են:

Մեծ եռանդով տարածում են, թե իբր իմ հորեղբոր դուստրը միլիոնատեր է:

Ճիշտն ասած մի պահ նեղսրտեցի, թե ինչու ինձ չեն ասել, որ ես Ռուսաստանում քույրիկ ունեմ։ Էլ չասեմ, որ ես մինչև պատգամավոր ընտրվելը կցանկանայի նրան օգնել իր բիզնեսում և մինչ ես նեղսրտած արդեն ցանկանում էի ֆեն, սանր ու մազերի լաք գնեի միլիոնատեր քույրիկիս վարսավիրանոցին նվիրելու համար, հանկարծ ինքս ինձ հարց տվեցի՝ բայց ես քույրիկ ունեմ ու չգիտե՞մ։ Մի պահ կրկին նեղսրտեցի, որ հորեղբայրս գաղտնիք է պահել և իմ՝ Ռուսաստանում քույրիկ ունենալու մասին իմանալու իրավունքը ոտնահարել է։ Մի խոսքով մինչ գլխիս մեջ խառը մտքեր էին շրջանառվում, մեկ էլ հասկացա, որ դեռ չեմ արթնացել և պետք է սառը ջրով լվացվել:

Եվ ուրեմն.

1. Հորեղբայրս դուստր չունի:

2. Ինչքան էլ ոմանց համար անպատկերացնելի է՝ նա վարձով է բնակվում Երևանում։

3. Նա չունի և չի զբաղվում բիզնեսով։

4. ՀՀ-ում որպես սեփականություն ունի միայն «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, որը գնվել է ԱՄՆ-ից՝ վթարված վիճակում»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից