Միջազգային Քաղաքականություն 

Մակրոնը դատապարտել է Էրդողանին՝ իր խոսքի տերը չլինելու համար

analitik.am

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ իր խոստումը չկատարելու համար: Այս մասին հայտնում է Al-Arabiya-ն:

Մակրոնն այսպիսի գնահատական է տվել Էրդողանին այն բանից հետո, երբ խախտելով միջազգային պայմանավորվածությունը՝ Թուրքիան իր նավերով Սիրիայից վարձկան զինվորներ է տեղափոխել Լիբիա:

«Սա ակնհայտ խախտում է այն բանի, որ նախագահ Էրդողանը խոստացել էր բեռլինյան կոնֆերանսի ժամանակ. սա անկարողություն է տրված խոսքը պահելու», - ասել է Մակրոնը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միտսոտակիսի հետ հանդիպման ժամանակ:

Նույն շարքից