Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսը հասավ Իտալիա

analitik.am

Իտալիայում կորոնավիրուսի վարակի երկու դեպք է գրանցվել: Այս մասին հայտարարել է վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Երկու չինացի զբոսաշրջիկներ հիվանդացել են մի քանի օր առաջ, երբ ժամանել են Իտալիա․ «Մենք ձեռնարկել ենք բոլոր միջոցները՝ այս երկու դեպքերը մեկուսացնելու համար»,-ասել է Կոնտեն:

Հիվանդության երկու դեպքերը հաստատվելուց հետո Իտալիան որոշել է դադարեցնել թռիչքները Չինաստան:

Նույն շարքից