Կորոնավիրուս Հասարակություն 

Սկսվել է Չինաստանից ռուսաստանցիների տարհանումը

analitik.am

Չինաստանից, որտեղ արձանագրվել է կորոնավիրուսի համաճարակը, սկսվել է ռուսաստանցիների տարհանումը: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Լենտայից։

Այդ նպատակով բացվել են երեք ավտոմոբիլային անցակետեր ռուս-չինական սահմանի ողջ երկայնքով: Տարհանումն անցնում է Կրասկինո և Պոլտավկա սահմանային կետերով։

Նշվում է, որ Պագրանիչնիով և Կրասկինոյով քաղաքացիների տարհանումը կտևի փետրվարի 1-3-ը։ Պոլտավկան բացել են մեկ օրով:

Նույն շարքից