Կորոնավիրուս Հասարակություն 

Միշուստինը կարգադրել է դեպորտի ենթարկել Կորոնավիրուսով հիվանդ արտասահմանցիներին

analitik.am

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրել է Ռուսաստանից հեռացնել բոլոր արտասահմանցիներին, որոնց մոտ Կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից։

ՌԴ վարչապետը նաև նշել է, որ իր երկիրն ունի բոլոր անհրաժեշտ միջոցները քաղաքացիներին տարածված հիվանդությունից պաշտպանելու համար:

Միշուստինը տեղեկացրել է, որ ռուսական կողմը չի պատրաստվում «ձեռքերը ծալած նստել» և վարակի դեմ պայքարում օգնելու է Չինաստանին՝ հումանիտար օգնություն ուղարկելով այդ երկրին:

Նախօրեին Ռուսաստանի վարչապետը որոշում էր ստորագրել Կորոնավիրուսը հավասարեցնելով ՄԻԱՎ-ի և ժանտախտի հետ:

Նույն շարքից