Կորոնավիրուս Հասարակություն 

Անվանվել է կորոնավիրուսով վարակվելու ամենավտանգավոր վայրը

analitik.am

Կորոնավիրուսով վարակվելու ամենավտանգավոր վայրն անվանել են վերելակը: Այս մասին գրում է «Московский комсомолец»-ը՝ հղում անելով Չինաստանի Առողջապահության պետական ​​կոմիտեի հատուկ հանձնաժողովի ղեկավար Չժուն Նանշանին:

Վերելակներն ունեն վատ օդափոխություն. խցիկների չափը հաճախ նույնիսկ փոքր է, քան զուգարանները: Մարդը կարող է մտածել, որ ինքն ապահով է, եթե նա միայնակ է վերելակում, սակայն իրենից առաջ կարող է այնտեղ գտնվել է վարակված մարդ: Կորոնավիրուսը կարողանում է գոյատևել մարդու մարմնից դուրս մինչև երկու օր չոր մակերևույթի վրա։

Չինացի բժիշկները խորհուրդ են տալիս վերելակներ նստել միայն բժշկական դիմակով, և կոճակները չսեղմել մերկ ձեռքերով: Ուղևորությունից հետո ձեռքերը մանրակրկիտ լվանալ օճառով և ջրով առնվազն 20 վայրկյան:

Նույն շարքից