Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացված կինը փախուստի է դիմել հիվանդանոցից

analitik.am

Ավստրիական Զալցբուրգի հիվանդանոցից փախուստի է դիմել կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացված հիվանդներից մեկը: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է OE24-ից:

31-ամյա կինը փախուստի է դիմել այն բանից հետո, երբ բժիշկները հետազոտել են նրան: Ոստիկանները կնոջը հայտնաբերել են իր տանը։

Նրա արյան մեջ կորոնավիրուսային վերլուծության արդյունքները հայտնի կդառնան այսօր երեկոյան: Կինը հոսպիտալացվել է փետրվարի 4-ին՝ հազի և շնչառության հետ կապված խնդիրների պատճառով: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա վերադարձել է Թայվան և Նոր Զելանդիա ուղևորությունից:

Նույն շարքից