Բարի օր Վերլուծական Տնտեսություն 

Այս խնդրին իրոք պետք է որևէ լուծում տրվի, որովհետև ավտոներկրողներից շատերն ունեն վարկեր, գրավադրված գույք, պարտքեր. Անի Հովհաննիսյան

analitik.am

«Ավտոներկրողների մասին:

Ուրեմն մարդիկ 2019 թվականին գնում են մեքենաներ, որպեսզի դրանք ներմուծեն մինչև 2020 թվականը՝ մաքսատուրքը 2019 թվականի պայմաններով վճարելու համար: Մաքսակետերի հերթերի, Վրաստանից Հայաստան մեքենաները տեղափոխելու դանդաղության և ոչ ներմուծողներից կախված հանգամանքների պատճառով մարդիկ չեն հասցնում ներմուծել մինչև 2020 թվականի հունվարի 1-ը:

Մաքսակետում գոյացած մի քանի կիլոմետրանոց հերթերի մասին ավտոներկրողները մի քանի անգամ տեղեկացնում են ՀՀ կառավարությանը, պահանջում, որ միջոցներ ձեռնարկվեն՝ նշելով, որ կա խնդիր, պետք է մինչև 2020 թվականը ներմուծեն: Գործարկվում է բրոքերների ինստիտուտը՝ հայտնվում են ՍՊԸ-ներ, անհատ ձեռնարկատերեր, ովքեր միջնորդավճարով՝ 20000 ՀՀ դրամ սկզբում, 20000 ՀՀ դրամ մաքսազերծելուց հետո վճարելու պայմանով սկսում են մատուցել մաքսազերծման գործընթացն արագ կազմակերպելու ծառայություններ ( օրինական հիմքերով):

Սակայն, սա նույնպես չի օգնում, 2019-ին գնված և ըստ էության 2019-ին մաքսազերծման ենթակա հազարավոր մեքենաներ չեն հասցնում մաքսազերծել, ավտոներմուծողները բազմաթիվ անգամներ ահազանգում են խնդրի մասին, նրանց ասում են, որ անհանգստանալու կարիք չկա՝ 2019 թվականին հայտարարագրված մեքենաների մաքսազերծումը հաշվարկվելու է 2019-ի դրույքաչափով, բայց արդեն 2020-ին պարզվում է, որ չկա նման բան՝ մաքսազերծվելու են 2020-ից գործարկված մաքսատուրքի պայմաններով:

Ավտոներկրողներն այսօր արդարացի պահանջ են ներկայացնում կառավարությանն՝ առաջարկելով, որ գոնե 2019-ին գնված և հայտարարագրված մեքենաները մաքսազերծվեն 2019-ին գործող մաքսատուրքի պայմաններով, բայց արգելվի դրանց վաճառքը ՀՀ-ից դուրս:

Այս խնդրին իրոք պետք է որևէ լուծում տրվի, որովհետև ավտոներկրողներից շատերն ունեն վարկեր, գրավադրված գույք, պարտքեր: Խոսքը չի վերաբերում 10-20 մեքենայի, այլ՝ հազարավոր մեքենաների, հետևաբար այս բեռը քաղաքացիների վրա թողնելը և նրանց խնդրին լուծում չտալը հանգեցնելու է սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրների»:

Analitik.am-ի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյան

Նույն շարքից