Հասարակություն Սպորտ 

Արթուր Ալեքսանյանը «քարը քարին չթողեց» թուրք ըմբիշից

analitik.am

Հռոմում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության շրջանակներում Արթուր Ալեքսանյանն առաջին մենամարտում պարտության մատնեց թուրք Ջենք Իլդմին:

97 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Ռիոյի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 7:1 հաշվով  ջախջախեց իր մրցակցին:

Նշենք, որ 7 միավորից երկուսը Արթուրին տրվեց մրցակցի կողմից կեղտոտ մենամարտի պատճառով. թուրք ըմբիշը պարբերաբար հրահրում և գլխով հարվածում էր Արթուրին:

Նույն շարքից