Հասարակություն 

Քանի դեռ ես եմ նախագահը, Ռուսաստանում նման բան չի լինելու. Պուտին

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է Սահմանադրության մեջ ամրագրել «Ծնող №1», «Ծնող №2» հասկացությունները: Այս մասին նա հայտարարել է Սահմանադրության փոփոխությունների համար ստեղծված խմբի հետ հանդիպմանը, փոխանցում է Լենտան:

Պուտինը հայտարարել է, որ նման բան Ռուսաստանում չի լինի, քանի դեռ ինքը երկրի նախագահն է:

ՌԴ նախագահն անցած տարի ևս խոսել էր այս թեմայի մասին՝ հույս հայտնելով, որ Ռուսաստանում երբեք նման բան չի լինի, երբեք այդ հասկացությունները չեն փոխարինի «մայր» ու «հայր» բառերին:

Նույն շարքից