Հասարակություն 

Մարիա Զախարովան խոստովանել է, որ չի հարգում Քսենիա Սոբչակին

analitik.am

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակի նկատմամբ իր վերաբերմունքի մասին։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Լենտայից։

Պատասխանելով այն հարցին, թե մտադիր է արդյոք մասնակցել Սոբչակի նախագծերին, դիվանագետը բացասական պատասխան է տվել․ «Ոչ: Ես գնում եմ հետաքրքիր և խելացի մարդկանց մոտ, ում ես հարգում եմ: Ես չեմ թաքցնում, որ չեմ գնում այն ​​մարդկանց մոտ, ում չեմ հարգում»,-ասել է Զախարովան:

Զախարովան նաև ասել է, որ չի կարողացել դիտել Սոբչակի «Դոկ-տոկ» նոր շոուն․ «Դա անհնար է: Փորձեցի, բայց չեմ կարող»,-խոստովանել է նա:

Նույն շարքից