Հասարակություն 

Ով դիպչում է ուրիշի կնոջ պատվին, վնասում է միաժամանակ նրա ամուսնու պատիվը. Դատարանի որոշում

analitik.am

Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սուրբ Վալենտինի օրվա առիթով մի փոքր մեջբերում Կայզերական Գերմանիայի Գերագույն դատարանի 1936 թ․ մի որոշումից․

«Ամուսինների պատիվը պահանջում է, որ նրանք ոչ միայն միմյանց հանդեպ պահպանեն հավատարմությունը, այլ նաև ընտանիքից դուրս խուսափեն այն ամենից, ինչը կարող է արդարացի կասկածներ հարուցել իրենց ամուսնական հավատարմության վերաբերյալ։ Այն կինը, ով անտեսում է դա, վնասում է ոչ միայն իր սեփական պատիվը, այլ նաև, որպես կանոն, իր ամուսնունը»։

Դատարանն այնուհետև շարունակում է․

«Ով դիպչում է ուրիշի կնոջ պատվին, անգամ եթե դա տեղի է ունենում կնոջ համաձայնությամբ և այդքանով չի առաջացնում քրեական պատասխանատվություն, վնասում է միաժամանակ նրա ամուսնու պատիվը։ Այս կարծիքն արմատացած է ընտանիքի մասին գերմանական պատկերացման մեջ։ Վիրավորանքը, որը կրում է համայնքի անդամը, դիպչում է միաժամանակ ամբողջ համայնքին։ Վիրավորանքից պաշտպանությունն ընտանիքի տղամարդ անդամների և հատկապես ամուսնու՝ իբրև ընտանիքի գլխի կոչումն է»։

Եվ վերջում․
«Ով սեթևեթում է ամուսնացած կնոջը, ենթակա է քրեական պատասխանատվության նրա ամուսնուն վիրավորելու համար»։

Շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Վալենտինի օրվա առթիվ»։

Նույն շարքից