Հայաստան Քաղաքականություն 

Լրատվամիջոցները, որոնք չեն փառաբանում այսօրվա իշխանություններին, դառնում են բազմաթիվ ոտնձգությունների առարկա. Վարդանյան

analitik.am

Այն լրատվամիջոցները, որոնք այլախոհություն են դրսևորում, չեն փառաբանում այսօրվա իշխանություններին, դառնում են բազմաթիվ ոտնձգությունների առարկա: Նույնը վերաբերում է նաև փաստաբաններին, ովքեր ունեն համարձակություն իրականացնելու այսօր մեղավոր նշանակվածների պաշտպանությունը և հանդես գալու այսօրվա իշխանության կողմից իրականացվող քաղաքականության իրավական կողմի վերլուծություններով  և նաև ընդդիմանալու այդ իրավական կողմին: «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Էլինար Վարդանյանը:

Նրա խոսքերով, սա ռեպրեսիվ մեխանիզմի գործիքներից մեկն է, որը Հայաստանում աստիճանաբար գործի է դրվում. «Այդ մեխանիզմը Հայաստանում գործի է դրվել մեկ տարվա ընթացքում, և եթե նույնիսկ այն ինչ-որ չափով տարբերվում է 37 թվականի ռեպրեսիվ մեխանիզմից, դա չի նշանակում, որ այն այսօր Հայաստանում չի գործում:

Հաջորդ քայլով, երբ կլինի դատական համակարգի լիարժեք հպատակեցումը մնացած իշխանություններին, անցում կկատարվի ռեպրեսիվ մեխանիզմի մյուս փուլին: Հրապարակային հարձակումներից անցում կկատարվի բուն գործողություններին, ինչը տեղի է ունեցել Վրաստանում: Չի լինելու անկախ մարմին, որը կկարողանա իրականացնել այդ խմբերի իրավունքների պաշտպանությունը»:

Վարդանյանի կարծիքով, հաջորդը լինելու են գործարարները. «Այսինքն՝ քայլ-քայլ ամեն խմբի նկատմամբ ռեպրեսիվ գործիքներ կիրառելու միջոցով ստեղծվելու է լիակատար կառավարելի դաշտ և լիակատար կառավարելի հասարակություն»:

Հանրաքվեն այդ քայլերից մեկն է լինելու. Ի վերջո ազատվել այն վերջին անկախ մարմնից, որը կարողանում է որպես հակակշիռ հանդես գալ այսօրվա միաձուլված օրենսդիր և գործադիր իշխանություններին»:

Նույն շարքից