Հասարակություն 

Հայաստանի արյան պաշարը բավարար չէ և կա դոնորական արյան կարիք. Նաիրա Զոհրաբյան

analitik.am

Մի կաթիլ արյուն ու մի կաթիլ սեր.

Այսօր քաղցկեղով հիվանդ երեխաների պաշտպանության օրն է: Այս երեխաները մեր օգնության կարիքն ունեն ու նաև մեր դոնորական արյան կարիքը: Ու եթե մեզանից յուրաքանչյուրը իր ժամանակից մեկ ժամ հատկացնի եւ դառնա արյան դոնոր, ապա հնարավոր է հազարավոր կյանքեր փրկել։

Հայաստանի արյան պաշարը բավարար չէ եւ կա դոնորական արյան կարիք։ Ամբողջ աշխարհում արյան դոնորական պաշարների խնդիրները լուծված է համարվում, եթե 1000 մարդուց գոնե 20-ը դառնում են արյան դոնոր։ Հայաստանում յուրաքանչյուր 1000 մարդուց միայն 0.4 տոկոս է դոնոր։ Սա աղետալի փոքր թիվ է։

Մի մտածեք, որ դա ձեր փոխարեն կանի մեկ ուրիշը։ Շատ հնարավոր է, որ հենց ձեր արյունն է փրկելու մի երեխայի, մի զինվորի կամ մի հիվանդի կյանք։

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան

Նույն շարքից