Հասարակություն Տեսանյութեր 

Բեռնատարները պատկանում են ՀՔԾ գլխավոր քարտուղարի ընկերությանը /տեսանյութ/

analitik.am

Հատուկ քննչական ծառայության գլխավոր քարտուղար Դավիթ Սուքիասյանին պատկանող «ՄԼ Մայնինգ» ընկերության շուրջ 20 բեռնատարները փորձել են շինաղբ թափել չսահմանված վայրում և հայտաբերվել են։ Այս մասին հայտնում է Hetq.am-ը:

Արաբկիրի ոստիկանության աշխատակիցներն այսօր Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերել են «Կորեայի ձոր» կոչվող հատվածում շինաղբի թափելու անօրինական դեպքը, երբ «ՄԼ Մայնինգ» ընկերության շուրջ 20 բեռնատարներ փորձել են շինաղբը թափել չսահմանված վայրում։

Ավելի վաղ Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանն իր էջում գրել էր.

«Հունվար ամսին դրոնով սկսել էինք նկարել Կորեայի ձորում շինաղբ թափելու դեպքերը: Իսկ այսօր նույն վայրում մեկ ընկերության 20 բեռնատար շինաղբ դատարկելիս գտել են ոստիկանները»:

 

Նույն շարքից