Քաղաքականություն 

Արցախն ունի օրինական ընտրված իշխանություն: Նման մակարդակում երկու անգամ պատահական չեն սխալվում. Արթուր Ղազինյան

analitik.am

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախը չունի ներկայացուցիչներ, Արցախն ունի օրինական ընտրված իշխանություն:

Տարբերությունն ահռելի է, ուղղակի տրամագծորեն հակադիր բևեռներ են:

«Արցախի ներկայացուցիչ» ասել նշանակում է չընդունել Արցախի գոյությունը, մերժել անկախության ամբողջ ճանապարհը և հաղթանակած հերոսամարտը: Սա ուղղակի անթույլատրելի է:

Իսկ ասել «Արցախի օրինական ընտրված իշխանություն» նշանակում է ընգծել Արցախի սուբյեկտայինությունը, ժողովրդավարական բնույթն ու կայացած պետականությունը:

Նման մակարդակում երկու անգամ պատահական չեն սխալվում»:

Նույն շարքից