Հասարակություն Պատահարներ 

Փրկարարներն ընկած քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից

Փետրվարի 15-ին՝ ժամը 16:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցից Սարի թաղ տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհի արգելապատնեշի քարերի մի մասը թափվել է ճանապարհի երթևեկելի հատված:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գլինկայի և Մովսես Խորենացու փողոցների խաչմերուկում՝ կամրջի մոտակայքում, ճանապարհի արգելապատնեշի երեսպատման սալիկների մի մասը (մոտ 4 քմ) պոկվել և թափվել է ճանապարհի երթևեկելի հատված, իսկ մյուս մասը (մոտ 1 քմ) թուլացել է:

Փրկարարներն ընկած քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից և սահմանազատել տարածքը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից