Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիայում սպառնացել են Ռուսաստանի դեսպանին

analitik.am

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը «Звезда» հեռուստաալիքին պատմել է, որ սպառնալիքներ և վիրավորանքներ է ստացել իր հասցեին:

Նա նշել է, որ այնպիսի սպառնալիքներ են հնչեցրել, ինչպիսիք են Մենք ձեր զինծառայողների գանգերով երկնաքերեր կկառուցենք կամ Կվճարեք ձեր թափած արյան յուրաքանչյուր կաթիլի համար:

Ըստ դեսպանի՝ նման սպառնալիքներն անհնար է լուրջ չընդունել, բացի այդ՝ դա բռնկում է երկու ժողովուրդների միջև ատելությունը: «Նման մթնոլորտը կարող է հանգեցնել այն բանին, որ վտանգի տակ դրվի ռուս-թուրքական հարաբերությունների ողջ կառույցը»- ասել է նա:

Նույն շարքից