Հասարակություն 

Ռոբերտ Աբաջյանի վերջին խոսքերը եղել են «Տղերք թռեք եկան...» ու դա ասել է իրեն օգնության հասած տղերքին. Զաքարյան

analitik.am

Արշակ Զաքարյանն իր էջում գրում է.

«Հայեր ջան Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը երբեք չի ասել «էս դիրքը հանձնողի մերը» Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի վերջին խոսքերը եղել են «Տղերք թռեք եկան...» ու դա ասել է իրեն օգնության հասած տղերքին...

Նրա հերոսությունը կայանում է հենց նրանում նաև, որ ինքնազոհության է գնացել փրկելով արդեն իրեն համարյա հասած տղերքին...

Ենթամշակույթից եք խոսում, բայց իրական հերոսական պատմությունը խեղաթյուրում եք սերիալական մոտիվներով...

Ռոբերտ Աբաջյանը հերոս է, քանի որ մի քանի անգամ նա ունեցել է հնարավորություն փրկվելու բայց հանուն իր ընկերների և Հայրենիքի գերադասել է անմահությունը»։

Նույն շարքից