Հայաստան Քաղաքականություն 

Ոստիկանապետեր են ազատվել պաշտոնից

analitik.am

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն այսօր մի քանի հրաման է ստորագրել, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Արման Սարգսյանի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Վահրամ Խաչատրյանը նշանակվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ՝ ազատվելով ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետի պաշտոնից:

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Գևորգյանը ազատվել է ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել նույն բաժանմունքի պետ:

Արման Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Վահրամ Ենոքյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի տրամադրության տակ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից