Հայաստան Քաղաքականություն 

Ապշեցնող է եղել. Ինչ կապ ունի փոխնախարար Արևիկ Անափիոսյանի տան գողությունը նրա պաշտոնանկության հետ. «Իրատես»

analitik.am

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանի տան գողոնը բավականին ապշեցնող, միաժամանակ տպավորիչ է եղել, ինչն էլ հենց դարձել է նրա հրաժարականի հիմնական պատճառը:

Որոշ աղբյուրների փոխանցմամբ, նրա տնից գողերը տարել են հարյուր հազարավոր դոլարներ, որոնց ծագման «գաղտնիքն» էլ հայտնի է դարձել իշխանություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին:

Ըստ օդում կախված լուրերի` կապ է ունեցել ԿԳՄՍ-ին տրված գրանտների հետ: Առերևույթ դրսում սովորելու պատրվակով փոխնախարարի պաշտոնը թողած Անափիոսյանի «թասիբին» կանգնել են սորոսականները, որոնք ամեն ինչ արել են, որ վերջինս «անպայման» մեկնի արտասահման` «կրթություն» ստանալու»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից