Միջազգային Քաղաքականություն 

Գիորգի Մարգվելաշվիլին վերադառնում է քաղաքականություն և կհամալրի ընդիմադիր դաշտը

analitik.am

Վրաստանի նախկին նախագահ 2013-2018 թվականներին պաշտոնավարած Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է ակտիվ քաղաքականություն դառնալու մասին։

«Ավտորիտարիզմ ընտրելով՝ «Վրացական երազանքը» հատեց կարմիր գծերը։ Չկա ժողովրդավարություն՝ չկա ազգային միասնություն, չկա արևմտյան ուղի։ Չեմ կարող նայել այս ամենին։ Ես վերադառնում եմ ակտիվ քաղաքականություն։ Ես ծառայում եմ մեր արևմտյան ընտրության առաքելությանը՝ ընկերներիս և վրաց ժողովրդի հետ միասին»,-գրել է Մարգվելաշվիլին «Թվիթերում»։

Նախկին նախագահը պատրաստ է խոսել նաև Միխեիլ Սաակաշվիլիի հետ, եթե վերջինս Վրաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսլական ունի: Այս մասին Վրաստանի չորրորդ նախագահը խոսել է վրացական «Մթավարի արխի» հեռուստաընկերության եթերում:

«Երբ խոսքը վերաբերում է ժողովրդավարական օրակարգի իրականեցմանը, ես պատրաստ եմ խոսել բոլոր քաղաքական գործիչների հետ, այդ թվում՝ Սաակաշվիլիի հետ, եթե նա տեսլական ունի ժողովրդավարության ամրապնդման համար»,-նշել է Վրաստանի նախկին նախագահը։

Մարգվելաշվիլին ընդգծել է նաև, որ խորհրդակցում է քաղաքական ընդդիմության հետ և ցանկանում է իր նպաստը բերել ընդդիմության միավորման գործում: Վերլուծաբանների կարծիքով՝ այդ ուժը կարող է լինել «Լելո» կուսակցությունը, որը հիմնել է բանկիր Մամուկա Խազարաձեն։

Գիորգի Մարգվելաշվիլին ելույթում հայտնել է այն միտքը, որ եթե Վրաստանը կորցնի Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի աջակցությունը, ապա «Ռուսաստանը հաստատ կգա»։

«Այս քաղաքականությունը գնում է դեպի Ռուսաստան: Սա ռուսական նախագիծ է․ ինքնուրույն է արվում, թե ուրիշների հրահանգով է, նշանակություն չունի»,-ասել է նախկին նախագահը:

regionmonitor

Նույն շարքից