Հասարակություն 

Ընթացիկ տարում ժամանակակից համակարգիչներով ԱԺ հագեցվածությունը պլանավորվել է հասցնել 61.27%-ի

analitik.am

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Անվերապահորեն ընդունում եմ այն թեզը, որ ժամանակակից պահանջներին համապատասխան արդյունավետ աշխատանք իրականացնելու համար աշխատակիցը պետք է զինված լինի ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական, միջոցներով, սարքավորումներով և անհրաժեշտ գիտելիքներով:

ՀՀ Ազգային ժողովի հագեցվածությունը ժամանակակից համակարգիչներով պլանավորվել է ընթացիկ տարում հասցնել 61.27%-ի: Մեր տեսլականն է ունենալ հնարավորինս շատ թվային տեխնոլոգիաներով և սարքավորումներով համալրված ՀՀ Ազգային ժողով և աշխատակազմ:

Նույն շարքից