Տեսանյութեր Քաղաքականություն 

Իմացեք, թե ինչ եք ասում. ԳՇ պետին հարցեր ուղղելու ժամանակ լարված խոսակցություն տեղի ունեցավ լրագրողի ու Իմ քայլի պատգամավորի միջև

analitik.am

Այսօր՝ փետրվարի 18-ին, խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, պատասխանելով հարցին, թե ովքեր են պատասխանատվություն կրելու բանակում վերջին մահվան դեպքերի համար, կան արդյո՞ք մարդիկ, ովքեր արդեն պատժվել են, ասաց, որ կա օրենք ու դրա առաջ բոլորը հավասար են. «Մեղավորությունը որոշվում է դատարանի վճռով: Ինչ վերաբերում է կարգապահական տույժերին, ապա ասեմ, որ ծառայողական քննություններ նշանակվում են, արդյունքում լինում են որոշումներ՝ պաշտոնից հեռացում, զորացրում և այլն: Ծառայողական քննության արդյունքում կան նաև խրախուսումներ, երբ ինքնասպանություն է կանխվել:

Ինչ վերաբերում է մահվան դեպքերին, ասեմ, որ մենք ունեցել ենք գնդապետի մահ: Նա 93 թվականից ծառայում էր ու մահացել է հիվանդության պատճառով: Մենք ամեն կերպ փորձել ենք բուժել նրան, սակայն չստացվեց, հիմա ո՞ւմ պետք է պատասխանատվության ենթարկել դրա համար»:

Ինչ վերաբերում է հարցին, արդյո՞ք մահվան դեպքերը կապ ունեն քրեական ենթամշակույթի տարրերի հետ, Դավթյանն ասաց, որ այդ հարցերի պատասխանները պետք է տրվեն քրեական գործերի շրջանակներում. «Ընդհանուր տարրեր իհարկե կան, ինչպես՝ քաղաքացիական կյանքում: Չի կարող հասարակության մեջ լինել ինչ-որ երևույթներ, սակայն բանակում դրանք չլինեն: Դրա վերաբերյալ կոնկրետ միջոցառումներ կլինեն, բավականին շատ քայլեր ունենք»:

«Էտ հասարակության ատելության մթնոլորտը միայն «Հրապարակ» թերթն է արձանագրո՞ւմ: Հիմա դուք այդ ատելության մթնոլորտը սերմանո՞ւմ եք, թե՝ ոնց: Իմացեք, թե ինչ եք ասում»,-խոսակցությանը միջամտեց ՀՀ ԱԺ Պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նաիրա Զոհրաբյանը խնդրեց արհեստական լարվածություն չստեղծել:

Նույն շարքից