Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Հեռուստացույցը միացնում ես, մեզ հայհոյում են, անջատում ես, էլի հայհոյում են, մենք էլ ընտանիք ունենք, չի կարելի. ՍԴ դատավոր

analitik.am

Վերջին 6 ամսվա ընթացքում մեր մասին ինչ ասես գրում են: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը:

«Մեր մասին ինչ ասես գրում են, իսկ օրենքը մեզ արգելում է պատասխան տալ: Բարդ է»,-նշել է նա:

«Վերջերս կյանքից հեռացավ իմ գործընկերոջ մայրը: Իմ մայրը շատ ծանր է: Մենք էլ ընտանիք, հարազատներ ունենք: Բարդ իրավիճակ է ստեղծվել մեզ համար: Հեռուստացույցը միացնում ես, մեզ հայհոյում են, անջատում ես, էլի հայհոյում են: Չի լինի այդպես: Եկեք հարգենք իրար: Մեզ մեղադրեք արած գործերի համար, ոչ թե մատից ծծած, ենթադրաբար»,-հավելեց նա:

Թոխյանի խոսքերով, պետք է հարգել ինստիտուտը, այն կլինի նաև իրենցից հետո. «Ես հպարտ եմ, որ իմ նախկին ուսանողներից մեկն ԱԺ նախագհ է, տասնյակ նախարարներ կան, տեղակալներ, վարչական դատարում իմ ուսանողներն են: Մենք պետք է հարգենք մեր արած գործը: Պետական ինստիտուտը պետք է հարգել: ՍԴ-ն շատ բարի գործեր է արել: 99 թվականի մեծամասնականի 13 դիմումից 7-ը բավարարել ենք: Դա 50 տոկոսն է: Գնացեք պատգամավորների հետ խոսեք, ովքեր ՍԴ-ի որոշմամբ հաղթող են ճանաչվել»:

ՍԴ դատավորը համաձայն չէ, որ ԱԺ պատգամավորները, ովքեր իր ուսանողներն են եղել, հիմա իրենց դեմ են աշխատում. «Նման բան չկա: Կարող է քաղաքական թիմ են: Մի բան ասեմ միայն՝ բարոյական նորմերը միշտ ավելի բարձր են եղել, քան՝ իրավական»:

Նույն շարքից