Հասարակություն 

ԱԻՆ պաշտոնյային պաշտոնից ազատել են «Ուրարտու» ռեստորանում ռումբի մասին ահազանգից հետո

analitik.am

Ստավրոպոլում պաշտոնից ազատվել է ՌԴ ԱԻՆ երկրամասի վարչության մամուլի ծառայության ղեկավար Օլեգ Դեգտյարովը:

Պաշտոնանկությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ պաշտոնյան «Ուրարտու» ռեստորանում իր 45-րդ ամյակը նշելու ժամանակ զանգահարել է ԱԻՆ և հայտնել ռեստորանում ռումբի մասին: Համապատասխան ծառայության աշխատակիցներն արագ ժամանել են դեպքի վայր, որտեղ ռումբի փոխարեն հայտնաբերել են իրենց գործընկերոջը:

Օլեգ Դեգտյարովը պաշտոնից ազատվել է 27 տարվա ծառայությունից հետո:

Հարուցվել է քրեական գործ:

 

Նույն շարքից