Հասարակություն 

Վանում 2 երկրաշարժ է գրանցվել

analitik.am

Վանի նահանգի Տուշպա շրջանում 2 րոպե ընդմիջումով իրարահաջորդ երկրաշարժեր են գրանցվել, որոնք Ռիխտերի սանդղակով գնահատվել են 4.1 և 3.7 բալ:

Ցնցումները, որոնք զգացվել նաև հարևան նահանգներում, բնակչության շրջանում խուճապի պատճառ են դարձել:

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` ստորգետնյա ցնցումները գրանցվել են փետրվարի 17-ի գիշերը տեղական ժամանակով 23:16-ին և 23:18-ին:

Երկրաշարժերի էպիկենտրոնը գտնվել է 7.77 կմ խորության վրա։ Ցնցումները գրանցվել են նաև հարևան նահանգներում:

ermenihaber

Նույն շարքից