Հասարակություն 

Ինչու է 40-ամյա դերասանուհին լքել Ալ Պաչինոյին

analitik.am

Հրեա դերասանուհի Մեյթալ Դոհանը լքել է Ալ Պաչինոյին 2 տարվա սիրավեպից հետո: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

40-ամյա դերասանուհին պատմել է, որ բաժանման մասին որոշում է կայացրել զուգընկերոջ ժլատության, ինչպես նաև տարիքային տարբերության պատճառով: «Ես փորձում էի ժխտել, որ տարիքային տարբերությունը նշանակություն ունի, բայց անկեղծ ասած, նա արդեն տարեց մարդ է: Այդ պատճառով չնայած իմ սիրուն՝ մեր հարաբերությունները կարճ տևեցին»,- նշել է Դոհանը:

Դերասանուհին դժգոհել է նաև թանկարժեք նվերներ չստանալուց՝ նշելով, որ 79-ամյա Ալ Պաչինոն միայն ծաղիկներ է նվիրել իրեն:

Նույն շարքից