Հասարակություն Պատահարներ 

Հրդեհ Ալավերդի քաղաքում. տուժածներ չկան

analitik.am

Փետրվարի 18-ին, ժամը 17:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Շեկ կռուգ կոչվող վայրում այրվում են վագոն-տնակներ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցի թիվ 2 հասցեի մոտակա ինքնաշեն տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, մարվել՝ 18։17-ին: Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ (մոտ 5 քմ), խոտածածկույթ (մոտ 2 քմ) և ջերմահարվել է մոտակա ինքնաշեն տնակի պատը (մոտ 1քմ):

Նույն շարքից