Իրավական Տեսանյութեր 

Դեպքից մեկ ժամ անց ոստիկանները բռնել են 22-ամյա գրպանահատին /Տեսանյութ/

analitik.am

Փետրվարի 17-ին, ժամը 9.30-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստացվեց, որ րոպեներ առաջ թիվ 57 երթուղու ավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել էր փող և բանկային քարտ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները հաղորդումը ստանալուն պես որոնողական աշխատանքներ սկսեցին, և դեպքից մեկ ժամ անց գրպանահատը հայտնաբերվեց:

Քրեական հետախույզները Ֆրանսիայի հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության

Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Կապան քաղաքի 22-ամյա մի բնակչի:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերվել է:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից