Հասարակություն 

Մոսկվայում մահացել է հայ ակադեմիկոս Արմեն Բունիաթյանը

analitik.am

Փետրվարի 19-ին Մոսկվայում մահացել է 90-ամյա ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Բունիաթյանը:

Արմեն Բունիաթյանը հայտնի է որպես համաշխարհային ճանաչում ունեցող անեսթեզիոլոգ: Նա հիմնել է Անեսթեզիոլոգիայի վերակենդանացման առաջին դպրոցը: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են 17 դոկտորական և 78 մագիստրոսի թեզեր:

Բունիաթյանը 15 մենագրության, 7 գյուտի և ավելի քան 600 տպագիր գիտական աշխատությունների հեղինակ է:

Նույն շարքից