Բարի օր Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Հանրաքվեն Հայաստանի բյուջեին կարժենա 3,5 միլիարդ դրամ. Որոշումն ընդունվեց

analitik.am

Այսօր՝ փետրվարի 20-ին, գործադիրի նիստում որոշում կայացվեց կառավարության պահուստային ֆոնդից 3 միլիարդ 447 միլիոն դրամ հատկացնել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման համար: Նախագիծը զեկուցեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Այդ գումարից 2 միլիարդ 553 միլիոնը հատկացվելու է ԿԸՀ-ին, 660 միլիոն դրամը նախատեսվում է օգտագործել 1500 ընտրատեղամասերում օն-լայն համակարգով տեսանկարահանման և հեռարձակման համար, իսկ մնացած 234 միլիոն դրամը տրվելու է ոստիկանությանը:

Նույն շարքից