Հասարակություն 

Ալեն Սիմոնյանը խոսեց սևազգեստ մայրերի հետ. Հնարավոր է հանդիպում լինի Նիկոլ Փաշինյանի հետ

analitik.am

Կառավարության մոտ շարունակվում է մահացած զինծառայողների ծնողների բողոքի ակցիան: Նրանք հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ, որը կարող է կայանալ:

Քիչ առաջ ակցիա անող ծնողների հետ հանդիպեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ սևազգեստ մայրերի ակցիայի մասին տեղյակ է պահել վարչապետ Փաշինյանին, հնարավոր է հանդիպում տեղի ունենա. «Ես Փաշինյանին ասացի, որ սևազգեստ մայրերն են այստեղ, ասաց, որ գիտի: Ենթադրում եմ, որ հանդիպում տեղի կունենա»:

 

Նույն շարքից