Հասարակություն 

Գերմանիայում մարդկանց գնդակահարած քաղաքացին տեսաուղերձ է թողել և բացատրել արարքի պատճառը

analitik.am

Տղամարդը, ով կրակ է բացել գերմանական Հանաու քաղաքում, տեսաուղերձ է թողել, որում բացատրել է իր գործողությունների պատճառը: Այս մասին տեղի լրատվամիջոցներին հայտնել է աղբյուրը, փոխանցում է НТВ-ն։

Ընդհանուր առմամբ, հրաձգության արդյունքում մահացել է 11 մարդ, այդ թվում՝ հրաձիգը: Նախ, կասկածյալը կրակ է բացել քաղաքի արևմուտքում գտնվող Հոյմարկտ փողոցի բարերից մեկում, ինչի արդյունքում մահացել է մի քանի մարդ: Այնուհետև, Կեսելշտադտի արևմտյան թաղամասում նա կրակ է բացել մեկ ուրիշ բարում: Ավելի ուշ ոստիկանները հրաձիգին մահացած են գտել իր բնակարանում:

Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ բոլոր զոհերն ազգությամբ քրդեր են, իսկ հարձակվողը, ամենայն հավանականությամբ, գործել է միայնակ: Իրավապահները ժամանակավորապես բերման են ենթարկել կասկածյալի հորը:

Նույն շարքից