Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը համաձայնեցնում են նոր գագաթնաժողովի ամսաթիվը

analitik.am

Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչները համաձայնեցնում են Սիրիայի հարցի կարգավորման շուրջ եռակողմ գագաթնաժողովի ամսաթիվը: Այդ մասին հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:

«Կողմերն աշխատում են գագաթնաժողովի ամսաթվի համաձայնեցման շուրջ: Կողմերի միջև համաձայնության ձեռքբերումից հետո հասարակայնությանը կտեղեկացվի գագաթնաժողովի ամսաթվի մասին»,-ընդգծել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում:

Նախօրեին ՌԴ ԱԳ փոխնախարար, Մերձավոր Արևելքի եւ Աֆրիկայի երկրների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը հայտնել Էր, որ Սիրիայի շուրջ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների եռակողմ գագաթնաժողովը կարող Է տեղի ունենալ Թեհրանում մարտի սկզբին, եթե ստացվի Թուրքիայի ղեկավարության համաձայնությունը:

regionmonitor

Նույն շարքից