Տեսանյութեր Քաղաքականություն 

Ինչպես է մարզվում Ռամզան Կադիրովը․ Չեչնիայի ղեկավարի էջում մոտիվացիոն տեսանյութ է հրապարակվել

analitik.am

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Վկոնտակտե սոցիալական ցանցի իր էջում մոտիվացիոն տեսանյութ է հրապարակել սպորտ ակումբից, որտեղ նա պարբերաբար մարզվում է։

Հրապարակված կադրերում Կադիրովն իր համակիրների հետ մարզվում է սպորտ ակումբում և վարժություններ կատարում Կովկասի ազգային երաժշտության ներքո․ «Փորձեք հասկանալ, արդյոք ի վիճակի եք վերահսկել ինքներդ ձեզ, ձեր մարմինը, ձեր ցանկությունները և կրքերը:

Որքան ավելի անկեղծ լինեք ձեր նկատմամբ, այնքան ավելի ճշգրիտ կլինի ձեր «ճակատագրի» պատասխանը: Եթե ստանաք «այո» պատասխանը, անմիջապես վերցրեք «կամքի ուժ» կոչվող հեռակառավարման վահանակը, և վայելեք դրա հեշտ վերահսկումը․․․ ձեր ճակատագիրը »,-գրել է Կադիրովը։

Նույն շարքից