Հասարակություն Տեսանյութեր 

18+ /Տեսանյութ/ Հրապարակվել է Իդլիբում թուրքական հարձակման հետևանքների տեսանյութը

analitik.am

Համացանցում հրապարակվել է թուրքական հրետանու կողմից սիրիական Իդլիբում հրետակոծության հետևանքները: Համապատասխան տեսանյութը հրապարակել է ՌԻԱ Նովոստին, փոխանցում է Լենտան։

Կադրերում երևում են բնակելի տների ավերակները, դրանցից մի քանիսը շարունակում են այրվել: Երևում են նաև փլատակների տակ մահացած, հավանաբար, քաղաքացիական անձանց մարմինները: Նրանց թվում՝ երեխա կա:

Թուրքամետ գրոհայինները, Թուքիայի բանակի աջակցությամբ փետրվարի 20-ին հրետակոծել են Իդլիբ շրջանի Նայրաբ գյուղը: Սիրիական բանակը, ռուսական ավիացիայի գործողությունների շնորհիվ, դիմակայել է գրոհայինների հարձակմանը, ովքեր ճեղքել են Նայրաբում պաշտպանությունը: Ռուսական Су-24 ռմբակոծիչները հարված են հասցրել թուրքամետ գրոհայիններին ու ահաբեկիչներին:

Նույն շարքից