Գլխավոր Հասարակություն 

Արցախի ոստիկանությունը հայտարարություն է տարածել

analitik.am

Հարգելի քաղաքացիներ, ԱՀ ոստիկանությունը կրկին հորդորում է հանրապետության առաջիկա նախագահական և ազգային ժողովի ընտրությունների հետ կապված թեկնածուներին ներկայացվող օրենսդրական պահանջներից բխող ԱՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացվող վարչարարության ընթացքում բողոքների կամ կայացված վարչական ակտերի վերաբերյալ անհամաձայնության պայմաններում՝ Վարչական դատավարության օրենսգրքով ու Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքով սահմանված կարգով կարող եք դիմել ԱՀ վարչական դատարան:

Վերոհիշյալ դաշտում անհամաձայնության և օրենսդրությամբ սահմանված իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ քաղաքակիրթ և օրինաչափ ընթացակարգից դուրս ոչ իրավաչափ կամքի արտահայտումն զուգորդվում է բազմաբնույթ վարչական իրավախախտումների կատարմամբ, որի պարագայում կամա թե ակամա իրական սպառնալիք է արտահայտում հասարակության անվտանգության ոլորտում:

Ոստիկանությունը կոչված է անվերապահորեն կանխարգելել հասարակության անվտանգությանը սպառնացող բոլոր տեսակի ոտնձգությունները և օրինախախտների նկատմամբ լինելու է խստապահանջ:

Խնդրում ենք զերծ մնալ ներքաղաքական ավելորդ լարվածության նպաստող գործողություններից՝ առհասարակ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներից դուրս գործողություններ կատարելուց:

Արցախի ոստիկանություն

Նույն շարքից