Հասարակություն Տեսանյութեր 

Ովքեր ատելությամբ լցված բաներ են խոսում, վաղը մյուս օր հիվանդանալու են. Հոգեբան

analitik.am

Ատելությունն այն դեստրուկտիվ էմոցիան է, որը կարող է անձին բոլորովին ոչնչացնել: Այն նաև մահացու մեղքերից մեկն է: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հոգեբան Իրինա Ծատուրյանը՝ հիշեցնելով մեղք-հիվանդություն հարաբերությունների մասին. «Այն մարդիկ, ովքեր լցված են զայրույթով, նախանձով, ատելությամբ, չեն կարող առողջ լինել»:

Ծատուրյանի խոսքերով, ցանկացած հեղափոխություն տվյալ սոցիումը բաժանում է առնվազն երկու մասի՝ կողմ ու դեմ. «Ովքեր կողմ են լինում, ատելությամբ են լցվում նույնիսկ նրանց նկատմամբ, ովքեր ոչ թե դեմ են, այլ դեռ կոմնորոշված չեն: Ատելություն դրսևորող մարդն առաջին հերթին հենց իրեն է վնասում՝ ձեռք բերելով տարբեր հիվանդություններ»:

Հոգեբանը հայտարարեց, որ ովքեր ատելությամբ լցված բաներ են խոսում, վաղը մյուս օր հիվանդանալու են. «Եթե պատվեր են կատարում, ավելի վատ: Այդ մարդիկ նախ վնասում են իրենք իրենց, ապա նաև իրենց հարազատներին: Ես այդ մարդկանց կոչ եմ անում դադարեցնել ատելություն տարածել, քննարկումը բերել կառուցողական դաշտ»:

Նույն շարքից