Հայաստան Քաղաքականություն 

Բակո Սահակյանն ընդունել է Արման Թաթոյանին

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունից:

Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը եւ հայկական երկու պետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից