Հասարակություն Տեսանյութեր 

Արայիկ Հարությունյանը տեղյակ է Արսեն Ջուլֆալակյանի շուրջ ստեղված իրավիճակից

analitik.am

Հայաստանի ազգային հավաքականի մարզիչների որոշմամբ, Տոկիոյի Օլիմպիական խաղերում 77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու է Կարապետ Չալյանը: Այս պայքարում Չալյանն առաջ անցավ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանից, ով տեղի ունեցած ընտրությունն անարդար է համարում:

Այսօր լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ իրավիճակին տեղյակ է. «Ես կարծում եմ, որ հարցը պետք է լուծում գտնի ֆեդերացիայի և թիմի ներսում: Մարզչական որոշումներ պետք է կայացվեն ու դրանք պետք է լինեն արդար»:

Հարցին՝ անձամբ իր կարծիքով արդա՞ր է, Հարությունյանը նշեց, որ մարզիչները որոշումներ են կայացնում, հետո պատասխանատվություն կրում ըստ արդյունքների:

Նույն շարքից