Քաղաքականություն 

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը

analitik.am

ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում ձևավորվել են մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային խմբերը և հաստատվել՝ աշխատանքային պլանը: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նիստի ընթացքում Հանձնաժողովի անդամները մտքեր են փոխանակել նաև Սահմանադրական փոփոխությունների ուղղությունների վերաբերյալ:

Հանձնաժողովի անդամները պայմանավորվել են առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել առաջարկներ և ուղղություններ՝ համակարգված աշխատանքի արդյունքում սահմանված ժամկետում Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ ձևավորելու նպատակով:

Նույն շարքից