Հասարակություն 

Մի արեք. Անի Սամսոնյան

analitik.am

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր էջում գրում է.

«ՄԻ ԱՐԵՔ:

Մեկ շաբաթ է արդեն, ինչ մամուլում և ֆեյսբուքյան հարթակում շրջանառվում են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի անձնական կյանքի որոշ մանրամասներ:

Ակնհայտ է, որ պաշտոնյաները գտնվում են հանրության օբյեկտիվի տակ և դա արդարացված է, որովհետև մենք բոլորս կրում ենք պատասխանատվություն և վարձատրվում պետության միջոցներից:

Սակայն, միևնույն ժամանակ, հորդորում եմ լրատվամիջոցներին և ֆեյսբուքյան օգտատերերին չթիրախավորել անձի մասնավոր կյանքը, հատկապես կնոջ`հաշվի առնելով երևույթների նկատմամբ կարծրատիպերի առկայությունը:

Այսպիսով, դուք նպաստում եք առանց այն էլ ֆեյսբուքյան անառողջ մթնոլորտում անձի պատվի, արժանապատվության, մասնավոր կյանքի անձեռնմխելիության և այլ հիմնարար իրավունքների ոտնահարմանը: Դուք ատելության ալիք եք ուղղորդում այդ անձի վրա: Ձեր հրապարակումները, մեկնաբանությունները և զրույցները կարող են հոգեբանական, բարոյական, այս դեպքում նաև` ֆիզիկական սպառնալիք ստեղծել անձի և նրա ընտանիքի առողջության համար:

Մի արեք»:

Նույն շարքից