Հասարակություն Տեսանյութեր 

Ինչպես է տղամարդը փորձում պատշգամբից մարել այրվող «Ferrari F40»-ը /Տեսանյութ/

analitik.am

Մոնակոյի Մոնտե-Կառլո քաղաքում տղամարդը պատշգամբից, այգին ջրելու համար նախատեսված ռետինե խողովակով փորձել է մարել այրվող «Ferrari F40» ավտոմեքենան։ Դեպքի վայրից տեսանյութը հրապարակել է «Daily Mirror» թերթը:

Ականատեսներից մեկը տեսանկարահանել է այն, թե ինչպես է տղամարդը փորձում մարել բռնկված ավտոմեքենան: Նշվում է, որ բռնկվել է ավտոմեքենայի շարժիչը։ Շքեղ ավտոմեքենայի արժեքը կազմում է մեկ միլիոն ֆունտ սթերլինգ։

Դեպքի վայր են ժամանել հրշեջները և մարել հրդեհը:

Նույն շարքից