Հասարակություն Պատահարներ 

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. 24–ամյա վարորդը Volkswagen-ով մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում. վարորդը տեղում մահացել է

analitik.am

Այսօր՝ փետրվարի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Հնաբերդ գյուղի բնակիչ, 24-ամյա Գոռ Ասատրյանը իր վարած Volkswagen Passat մակնիշի 35 ՏG 791 համարանիշի ավտոմեքենայով Ապարան-Արթիկ ավտոճանապարհի Գեղադիր գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վարորդը տեղում մահացել է:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նույն շարքից