Հասարակություն 

Տեխասում տեղի ունեցած հրաձգության արդյունքում 7 մարդ է վիրավորվել

analitik.am

7 մարդ է վիրավորվել Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում հագուստի շուկայում տեղի ունեցած հրաձգության արդյունքում։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից։

«Յոթ մարդ ստացել է հրազենային վնասվածքներ, այժմ նրանք տեղափոխվել են հիվանդանոց»,-թվիթերի իր էջում գրել է Հարիս շրջանի շերիֆ Էդ Գոնսալեսը և հավելել, որ որևէ մեկը լուրջ վնասվածքներ չի ստացել:

Նրա խոսքերով մեկ հոգի բերման է ենթարկվել:

Նույն շարքից