Հասարակություն 

Ադրբեջանական բանակում զոհ կա

analitik.am

Ալեն Ղուլյանն իր էջում գրում է.

«Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տեղեկություններ կան, որ մարտական հենակետերից մեկում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Իբրահիմ Ալամշահ օղլու Վելիևը (VƏLİYEV İBRAHİM ƏLƏMŞAH OĞLU)։

Ուղղությունը, զինծառայողի պաշտոնն ու կոչումը ճշտվում են։

Լուսանկարներից երևում է, որ զինծառայողը ծառայում էր սահմանապահ զորքերում, ամենայն հավանականությամբ ` «Ղազախ» սահմանապահ դիվիզիայում։

Նշեմ, որ նշված դիվիզիան 2018-ի դեկտեմբերից Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Ղազախ-Աղստաֆա հատվածում մարտական ծառայություն է իրականացնում` փոխարինելով պաշտպանության նախարարության ստորաբաժանումներին։

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը կամ պաշտպանության գերատեսչությունն դեռևս որևէ տեղեկություն չեն հայտնել սպանված զինծառայողի մասին»:

Նույն շարքից